«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» սանի տրանսֆերը

«Բարսելոնան» հետաքրքրված է «Թոթենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները դիտարկում են 25-ամյա իսպանացու թեկնածությունը այն դեպքում, եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ  Մարկոս ​​Ալոնսոյի տրանսֆերի շուրջ։

Ռեգիլոնը «Ռեալի» սան է, նա «Թոթենհեմ» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստն անգլիական թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։