Ֆրանսիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվել է «Մարսել» (լուսանկար)

Պաշտպան Ջոնաթան Կլաուսը «Լանսից» տեղափոխվել է «Մարսել»։ 29-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ այս տարվա մարտին Կլաուսն իր նորամուտը նշեց Ֆրանսիայի ազգային հավաքականում։

https://twitter.com/OM_English/status/1549924619775246337