«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ակումբ է փնտրում։ Ինչպես հայտնում է Marca-ն՝ 37-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել այնպիսի թիմ, որը 2022/23 մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն չի մտածում «Ռեալ» վերադառնալու մասին։ «Արքայական» ակումբը նույնպես դեռևս հետաքրքրված չէ պորտուգալացու վերադարձով։
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն ավելի վաղ հանդես է եկել «Ռեալում» 2009-ից 2018 թվականներին: Մադրիդյան թիմի կազմում անցկացրած 436 խաղում նա խփել է 446 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում: