«Բավարիայի» պաշտպանը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

«Բավարիայի» պաշտպան Քրիս Ռիչարդսը կարիերան կշարունակի Անգլիայում։ Ամերիկացի ֆուտբոլիստին մեկ քայլ է բաժանում «Քրիսթալ Փելաս» տեղափոխությունից:

Ինչպես հայտնում է SkySport Germany-ն՝ Ռիչարդսն իր նոր թիմի հետ պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը ժամկետով։ Ընդ որում՝ «Դալլասը», որի կազմում պաշտպանը խաղում էր մինչ «Բավարիա» տեղափոխվելը, գործարքից կստանա 35% չափով գումար։

Ավելացնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել«Հոֆենհայմում»: