«Յուվենտուսը» հայտարարել է «Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերի տեղափոխության մասին։ 25-ամյա ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը ժամկետով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրեմերի տրանսֆերը «Յուվենտուսի» համար կարժենա 40 մլն եվրո՝ առանց բոնուսների։
Երկար ժամանակ բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Ինտերն» էր, սակայն թուրինցիներին հաջողվեց «փախցնել» պաշտպանին:
Նախորդ մրցաշրջանում բրազիլացին «Տորինոյի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել է Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն պաշտպան։
https://twitter.com/juventusfcen/status/1549816511963054081