Մարտինա Պիեմոնտեն ծնվել է իտալական Ռավենայում: Նա 23 տարեկան է:
Նա ֆուտբոլում բավականին վաղ հասակում է կատարել առաջին քայլերը:
Դեռ 2012 թվականին Ֆուտբոլիստուհու առաջին թիմը դարձավ «Ռիվիերա դի Ռոմանյայում»:
Այնուհետև խաղացել է «Սան-Ձակարիայում», «Վերոնայում» և իսպանական «Սևիլիայում»:
Իսպանական ակումբում անցկացրած հաջող մրցաշրջանի արդյունքում Պիեմոնտեն հրավիրվեց կանանց Իտալիայի ազգային հավաքական:
Մեկ տարի Իսպանիայում մնալուց հետո, Մարտինան վերադարձավ Հռոմ և սկսեց հանդես գալ «Ռոմայի» կազմում:
2018/19 մրցաշրջանում հռոմեական ակումբն առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրեց:
Անցած տարի Պիեմոնտեն որոշեց վերադառնալ Իսպանիա, ավելի ստույգ՝ վերադառնալ Սևիլիա, սակայն ոչ թե համալրել հարազատ «Սևիլիայի», այլ կարմրասպիտակավունների ամենասկզբունքային մրցակցի՝ «Բետիսի» շարքերը:
Այդուհանդերձ, մեկ տարի անց, 2020 թվականին Մարտինան վերադարձավ Ապենինյան թերակղզի՝ պայմանագիր կնքելով «Ֆիորենտինայի» հետ:
Մարտինա Պիեմոնտեն Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել Աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր: