«Լացիոյի» 35-ամյա վետերան Ստեֆան Ռադուն հայտարարել է, որ կարիերան կավարտի 2023 թվականին։
«99% հավանականություն կա, որ ես կավարտեմ ելույթներս հաջորդ տարի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինձ հնարավորություն են տվել ավարտել կարիերաս այստեղ։
Ի՞նչ եմ անելու կարիերայիս ավարտից հետո: Դեռ ոչ մի բանի մասին չեմ մտածում, ուզում եմ մի քիչ զվարճանալ։ Հետո կմտածեմ հետագա անելիքների մասին»,- Ռադուի խոսքերն է մեջբերում Lazio Style-ը:
Հիշեցնենք, որ Ռադուն «Լացիոյի» ռեկորդակիրն է ակումբում անցկացրած հանդիպումների քանակով։