Յուրգեն Կլոպը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախին

Բավականին վաղուց` «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Այաքսի» վինգեր Էնթոնիի ծառայություններով:

Սակայն դեռևս՝ մանկունյանցիներին չի հաջողվում համաձայնության գալ ամստերդամյան ակումբի հետ:

Football Insider-ի հավաստմամբ՝ ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել «Լիվերպուլը»:

«Մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բրազիլացուն տեսնում է որպես Ռոբերտո Ֆիրմինոյի պոտենցյալ փոխարինող, ով կարող է հեռանալ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

2021/22 մրցաշրջանում ամստերդամյան թիմի կազմում Էնթոնին անցկացրել է 32 հանդիպում, որոնցում խփել է 12 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: