Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում, հայտնում է Sky Sport-ը։

35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ավարտից հետո:

Ըստ լուրերի՝ Սուարեսի ծառայություններով հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիան», որը  դիտարկում է Սուարեսին ձեռք բերելու հնարավորությունը:

Ուրուգվայցու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ դեռևս հայտնի չէ: