Մադրիդի «Ատլետիկոն» շուտով նոր ձեռքբերում կունենա

Մադրիդի «Ատլետիկոն» մոտ օրերս պայմանագիր կկնքի իտալական «Ուդինեզեի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Նաուել Մոլինայի հետ, հավաստում է Marca-ն։

Ակումբները համաձայնեցրել են գործարքի մանրամասները։ Տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա օրերին։ Հնարավոր գործարքը գնահատվում է 15-20 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Մոլինան ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել է 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։