«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրիեն Ռաբյոյի ապագայի վերաբերյալ

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, ամենայն հավանականությամբ, կմնա թուրինյան ակումբում հաջորդ մրցաշրջանում, գրում է լրագրող Ռոմեո Ագրեստին։ Ֆրանսիացին չի հանվի տրանսֆերի:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հաջորդ մրցաշրջանում հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ։

Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստն այս ամառ կարող է տեղափոխվել  «Չելսի»:

Անցած մրցաշրջանում Ռաբիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։