Քշիշտոֆ Պյոնտեկը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը հայտնվել է Ա սերիայի ակումբների՝ «Տորինոյի» և «Սալերնիտանայի» թիրախում: Այս մասին հայտնում է Sky Italia-ն։

2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում Պյոնտեկը վարձավճարով հանդես էր գալիս «Ֆիորենտինայում»։

Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։ Ավելի վաղ Իտալիայում 27-ամյա լեհը պաշտպանել էր նաև «Ջենոայի» և «Միլանի» գույները:

Պյոնտեկի պայմանագիրը «Հերտայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։