«Մանչեսթեր Սիթին» դարձել է «Շտուտգարտի» ձախ պաշտպան Բորնու Սոսայի տրանսֆերի գնման հերթական հավակնորդը՝ հայտնում է Bild-ը։
Ի դեմս Խորվաթիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի՝ «քաղաքաբնակները» փոխարինող են տեսնում ուկրաինացի Ալեքսանդր Զինչենկոյին, ով շուտով պետք է տեղափոխվի «Արսենալ»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի չեմպիոնները հետաքրքրված են «Բրայթոնի» պաշտպան Մարկ Կյուկուրելյեով, սակայն նրա տրանսֆերը քիչ հավանական է:
«Շտուտգարտը» պատրաստ է բաժանվել Սոսայից մոտ 21 միլիոն ֆունտի դիմաց:
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի ֆուտբոլիստի համար պայքարել «Չելսիի», «Բարսելոնայի» և «Բավարիայի» հետ:
2021/22 մրցաշրջանում Սոսան «Շտուտգարտի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։