Ռաֆինյայի գոլն ու գոլային փոխանցումը օգնել են «Բարսելոնային» ջախջախել «Ինտեր Մայամիին» ընկերական խաղում

«Բարսելոնան» հաղթել է «Ինտեր Մայամիին» նախամրցաշրջանային խաղում, որը կայացել է հուլիսի 20-ի գիշերը Ֆորտ Լոդերդեյլի մարզադաշտում (Ֆլորիդա, ԱՄՆ):

Հանդիպումն ավարտվել է 6:0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։ Մեկական գոլ խփել են Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ռաֆինյան, ով իր նորամուտը նշեց թիմում, Անսու Ֆաթին, Գավին, Մեմֆիս Դեպայը և Ուսման Դեմբելեն։

Նշենք, որ կատալոնական ակումբի աստղային նորեկ Ռոբերտ Լևանդովսկին չի ընդգրկվել հանդիպման հայտացուցակում։

Մինչմրցաշրջանային շրջագայության շրջանակներում «Բարսելոնան» կխաղա նաև Մադրիդի «Ռեալի» (հուլիսի 23-ին Լաս Վեգասում),  և «Յուվենտուսի» հետ  (հուլիսի 30-ին Լոս Անջելեսում) :