«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստվում է հանդիպել Կրիշտիանու Ռոնալդուի հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի ապագան ակումբում, հայտնում է ESPN-ը:
Առայժմ մարզիչը հրաժարվում է հավանություն տալ 37-ամյա պորտուգալացու վաճառքին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը չի թռչել «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային շրջագայությանը Թաիլանդում և Ավստրալիայում:
Ռոնալդուն, ինչպես գրում էին տարբեր լրատվամիջոցներ, ցանկանում է հեռանալ ակումբից։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 38 հանդիպում և դարձել 24 գոլի հեղինակ։