Լեոն Գորեցկա. «Վիրահատությունը բարեհաջող է անցել»

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան պատմել է, թե ինչպես է իրեն զգում ծնկի վիրահատությունից հետո։

«Շնորհակալ եմ վերականգնման մասին ձեր հաղորդագրությունների համար, որոնք ինձ մեծ ուժ են տալիս: Երեկվա վիրահատությունը բարեհաջող է անցել, ես ինձ լավ եմ զգում։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերադառնամ խաղադաշտ ու վստահ եմ, որ շատ բան բաց չեմ թողնի»,- գրել է Գորեցկան սոցցանցերի իր էջերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի վեցից ութ շաբաթ։