Բրազիլացի դարպասապահ Իվան Կուարեզման պաշտոնապես դարձել է «Զենիթի» ֆուտբոլիստ, հայտնում է պետերբուրգյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Զենիթը» և «Կորինտիանսը» համաձայնության են եկել 25-ամյա ֆուտբոլիստին մեկ տարով վարձակալելու հարցում՝ հետագայում տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Հունիսի 29-ին «Զենիթը» հայտարարեց հարձակվող Յուրի Ալբերտոյի՝ «Կորինտիանս» վարձակալությամբ տեղափոխության մասին։ Գործարքի շրջանակում Ռուսաստանի չեմպիոնները վարձակալել են Կուարեզմային ու կիսապաշտպան Գուստավո Մանտուային։