Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի մարզիչ Ռաուլ Գոնսալեսը հրաժարվել է գլխավորել «Էսպանյոլը», հայտնում է Marca-ն։
Կատալոնական ակումբը լրջորեն դիտարկել է 45-ամյա մասնագետին նշանակելու տարբերակը։ Այնուամենայնիվ, իսպանացին ցանկանում է շարունակել աշխատանքը «Ռեալի» երիտասարդական թիմի հետ։ Նա հույս ունի ապագայում գլխավորել «սերուցքայինների» առաջին թիմը:
«Ռեալի» ղեկավարները կարծում են, որ Ռաուլն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է մոտ ապագայում հիմնական թիմը գլխավորելու համար: Ակումբը մեծ ջանքեր է գործադրում նրան որակյալ ֆուտբոլիստներ տրամադրելու համար, ովքեր կարող են պայքարել Սեգունդայում տեղի համար։