Լյուկա Էրնանդեսը կարող է տեղափոխվել մեկ այլ գրանդ ակումբ

ՊՍԺ-ն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսի նկատմամբ, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Սակայն փարիզյան ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:

Ֆրանսիացու գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Transfermarkt պորտալը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Նշենք, որ Էրնանդեսն «Ատլետիկոյի» ակադեմիայի սան  է։ Նա նախկինում երբեք չէր խաղացել ֆրանսիական ակումբներում։