Ֆեդերիկո Բերնարդեսկին ասել է՝ ինչու է տեղափոխվել ՄԼՍ

«Տորոնտոյի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կիսվել է կանադական ակումբ տեղափոխվելուց իր տպավորություններով։

«ՄԼՍ-ն ինձ համար հիանալի առաջնություն է։ Թիմն իսկապես շատ լավն է, շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ կան թե՛ ակումբում, թե՛ առաջնությունում: Ես որոշեցի տեղափոխվել ՄԼՍ, չնայած հնարավորություն ունեի մնալ Իտալիայի բազմաթիվ թիմերում: Սակայն այնտեղ, ըստ իս, ես դադարեցի զարգանալ, նվաճեցի այն ամենը, ինչ հնարավոր էր, այդ թվում՝ հաղթեցի Եվրոպայի առաջնությունում ազգային հավաքականի հետ։

ՄԼՍ-ը կարող է ինձ ցույց տալ նաև միջազգային մակարդակով, և դա ինձ շատ է հետաքրքրում: Ցանկանում եմ մտնել այս ակումբի պատմության մեջ»,- ասել է իտալացին մամուլի ասուլիսի ժամանակ։