Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի համար նախատեսված արտագնա մարզաշապիկը։
Խաղաշապիկը, որը փարիզյան թիմն առաջին անգամ կկրի Տոկիոյում հուլիսի 20-ին՝ «Կավասակի Ֆրոնտալեի» դեմ խաղում, սպիտակ է՝ մուգ կապույտ ներդիրներով։
ՊՍԺ-ի տեխնիկական հովանավորը Jordan ապրանքանիշն է, որը մշակել է ամերիկյան Nike ընկերությունը լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի համար։
https://twitter.com/PSG_English/status/1549268754906898434?cxt=HHwWhICz3azujYArAAAA
https://twitter.com/PSG_English/status/1549292893721985024?cxt=HHwWgICw9bTrmIArAAAA