«Սևիլիան» մերժել է պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության վերաբերյալ «Չելսիի» առաջարկը, հայտնում է ABC-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացիներին չի գոհացրել լոնդոնյան ակումբի՝ 55 մլն եվրո չափով առաջարկը (ներառյալ բոնուսները)։
Նշվում է, որ «Սևիլիան» ակնկալում է ստանալ 60-65 միլիոն եվրո։
«Ազնվականներն» ամռան սկզբին բանակցություններ էին վարում «Սևիլիայի» հետ, սակայն հրաժարվեցին գնել պաշտպանին 53 միլիոն եվրոյով: