«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի նորեկ, հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին։
«Բարսելոնային», ինչպես և ցանկացած մեծ թիմի, պետք է գոլահար հարձակվող: Ռոբերտը գնդացրորդ է։ Նա մի քանի անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկին»։ Նա երաշխավորում է գոլեր, իսկ յուրաքանչյուր մեծ թիմ գոլ խփող հարձակվողի կարիք ունի։
Մրցաշրջանները երկարում են, հանդիպումները դժվարանում են, իսկ նրա կինը սննդաբան է։ Երբ ունես մի կին, ով հոգ է տանում քո մասին…: Մենք մրցում էինք այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են ՊՍԺ-ն և «Չելսին», որպեսզի ձեռք բերեինք Ռոբերտին, և նա ցանկանում էր գալ այստեղ: Նա ստիպված եղավ լուրջ ճնշման տակ ընկնել»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։