Ֆրանչեսկո Տոտտին Պաուլո Դիբալային առաջարկել է «Ռոմայում» վերցնել 10 համարի մարզաշապիկը

Իտալական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե որ համարի ներքո հարձակվող Պաուլո Դիբալան հանդես կգա «Ռոմայում»։

Արգենտինացին կմիանա «գայլերին» ազատ գործակալի կարգավիճակով և ակումբի հետ «3+1» սխեմայով պայմանագիր կկնքի, իսկ համաձայնագրում առկա կլինի 20 միլիոն եվրո չափով հրաժարագին: Դիբալան «Ռոմայում» տարեկան կվաստակի մոտ 6 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։

28-ամյա հարձակվողը, ով «Յուվենտուսում» հանդես էր գալիս 10 համարի ներքո, «Ռոմայում» չի վերցրել այդ խաղաշապիկը և, ըստ լուրերի, հանդես կգա 21-րդ համարի ներքո։ «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին անձամբ է առաջարկել Դիբալային վերցնել 10 համարի խաղաշապիկը, որը ոչ ոք չի կրել հռոմեական ակումբում նրա կարիերայի ավարտից հետո, սակայն Պաուլոն հրաժարվել է։