«Նապոլին» հայտարարել է Նորվեգիայի հավաքականի պաշտպանի տրանսֆերի մասին

«Նապոլին» հայտարարել է «Բրայթոնի» և Նորվեգիայի հավաքականի պաշտպան Լեո Էստիգորի հետ պայմանագիր կնքելու մասին։

Նեապոլիտանական ակումբը տրանսֆերի մանրամասները չի հայտնում։ Transfermarkt պորտալի համաձայն՝ 22-ամյա պաշտպանի տեղափոխությունն իտալացիների համար արժեցել է 5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստը «Նապոլիի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2026 թվականի հունիսը։

Էստիգորը «Բրայթոն» է տեղափոխվել 2018 թվականին նորվեգական «Մոլդեից», սակայն «ճայերի» կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում նա վարձավճարով խաղացել է «Ջենոայում», որտեղ տպավորել է «Նապոլիի» ղեկավարներին։