Ռոբերտ Լևանդովսկին բուժզննում է անցել «Բարսելոնայի» համար

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաջող բուժզննում է անցել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լևանդովսկին «Բարսելոնային» միացել է ԱՄՆ ակումբային շրջագայության ընթացքում։

33-ամյա լեհը «կապտանռնագույնների» հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը ժամկետով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։