«Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել են Ալեքսանդր Զինչենկոյի տեղափոխությունը

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» ամբողջությամբ համաձայնեցրել են կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերը։

Տեղափոխության արժեքը կկազմի 30 մլն ֆունտ։ Լոնդոնյան ակումբն ուկրաինացի ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։ Համաձայնագիրը նախատեսված կլինի չորս տարով։

2021/22 մրցաշրջանում Զինչենկոն բոլոր մրցաշարերում «քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 28 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։