«Դորտմունդի» «Բորուսիայի» հարձակվող Սեբաստյան Ալլերի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Սեբաստյան Ալլերը ստիպված է եղել լքել Շվեյցարիայում թիմի մինչմրցաշրջանային հավաքն այն ​​բանից հետո, երբ նրա մոտ ամորձիների քաղցկեղ են ախտորոշել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա» է տեղափոխվել «Այաքսից» 31 միլիոն եվրոյի դիմաց՝ երկու շաբաթ առաջ:

Ակումբի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ Ալլերը բողոքել է վատ ինքնազգացողությունից երկուշաբթի առավոտյան մարզումից հետո: Ինտենսիվ բուժզննումների արդյունքում իվուարցու մոտ հայտնաբերվել է ամորձիների քաղցկեղ։ Առաջիկա օրերին ակումբը լրացուցիչ հետազոտություններ կանցկացնի: