«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է լուրերն այն մասին, որ «զինագործները» մոտ են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերը ձեռք բերելուն։
«Առայժմ որևէ ֆուտբոլիստի մասին նորություն չկա: Հենց որ հայտնվեն, ես ձեզ տեղյակ կպահեմ։
Մենք դիտարկում ենք տարբեր հնարավորություններ տարբեր դիրքերի համար։ Երբ ինչ-որ բան որոշվի, դուք դա կիմանաք։
Մենք փորձում ենք հնարավորինս արագ ձևակերպել ամեն ինչ, բայց գործարքում ներգրավված այնքան շատ կողմեր կան, որ միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես մենք ենք ցանկանում»,- երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Արտետան: