ԱՄՆ հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը խոսել է 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասին։
«Կարծում եմ, որ մենք մրցաշարի ենք գնում աշխարհի առաջնությունում հաղթելու նպատակով։ Այնտեղ գնալու ենք վստահ ու հաղթանակների ծարավ։ Մենք չենք պատրաստվում ոչ մեկից ետ մնալ և զգում ենք, որ կարող ենք լավ արդյունքի հասնել։
Ի վերջո, եթե դուք չեք հավատում հաջողությանը, ապա դա տեղի չի ունենա: Մենք ականատեսն ենք եղել շատ ավելի անհավանական բաների։ Ես իսկապես հավատում եմ, որ մենք ուժեղ թիմ ունենք»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում ESPN-ը։