Յան Զոմերը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Դարպասապահ Յան Զոմերը մոտ է Մյոննխենգլադբախի «Բորուսիայից» «Նիս» տեղափոխվելուն, հայտնում է L’Equipe-ը:

Կողմերն արդեն բանակցություններ են վարել և պայմանավորվել են գործարքի շուրջ։ 33-ամյա ֆուտբոլիստին թիմ հրավիրելու գլխավոր նախաձեռնողը եղել է ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը։

Այս ամռան սկզբին «Նիսից» հեռացավ հիմնական դարպասապահ Վալտեր Բենիտեսը: Արգենտինացին տեղափոխվեց ՊՍՎ: