Պաուլո Դիբալան «Ռոմային» խնդրել է հատուկ կետ ներառել պայմանագրում

Հարձակվող Պաուլո Դիբալան կհամաձայնի պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ մեկ պայմանով:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ 28-ամյա ֆուտբոլիստը խնդրում է հռոմեացիների ղեկավարությանն իր անձնական պայմանագրում ներառել 20 միլիոն եվրո չափով հրաժարագնի մասին կետ։ Այսկերպ արգենտինացին ցանկանում է իրեն ապահովագրել այն դեպքի համար, եթե «Ռոմային» հաջորդ մրցաշրջանում չհաջողվի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան «գայլերի» հետ համաձայնեցրել է մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր՝ այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։