Կիսապաշտպան Էնցո Զիդանը պայմանագիր է կնքել Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆուենլաբրադա» թիմի հետ։ Այս մասին հայտնում է պիրենեյան ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստի և նրա նոր ակումբի միջև պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ Ֆրանսիացին իսպանական թիմ է տեղափոխվել անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Էնցո Զիդանը լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին է։ Կիսապաշտպանը «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» սան է: