Խրիստո Ստոիչկովը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը գոհ է Ռոբերտ Լևանդովսկու կատալոնական ակումբ տեղափոխությունից։

«Ես շատ գոհ եմ այս ձեռքբերումից: Նա հիանալի ռմբարկու է՝ բազմաթիվ բարձրակարգ խաղային որակներով:

Նա լուրջ աշխատանք է կատարում խաղադաշտում և դրանից դուրս։ Այս կազմով «Բարսան» կհաղթի Լա Լիգայում»,- Ստոիչկովի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։