Կեպա Արիսաբալագան, գուցե տեղափոխվի Սերիա Ա

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն, հավաստում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Կողմերը մոտ են համաձայնության հասնելուն:

Իսպանացուն ցանկանում է թիմում տեսնել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին:

Դարպասապահի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: