Հայտնի է, թե ով կփոխարինի Մատեյս Դե Լիխտին «Յուվենտուսում»

«Յուվենտուսը» պատրաստվում է ձեռք բերել «Տորինոյի» պաշտպան Գլիսոն Բրեմերին, ասվում է լրագրող Մատեո Մորետտոյի թվիթերյան էջում:

Թուրինցիները կարծում են, որ ֆուտբոլիստը լավ փոխարինող կլինի Մատեյս Դե Լիխտին, ով շուտով կտեղափոխվի «Բավարիա»:

2021/22 մրցաշրջանում Բրեմերը «Տորինոյի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։