«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին շուտով կժամանի ԱՄՆ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին շուտով կմեկնի ԱՄՆ և կմիանա թիմի մինչմրցաշրջանային հավաքին, հայտնում է As-ը։

Սպասվում է, որ ակումբը կկարգավորի իսպանացի մասնագետի երկիր մուտք գործելու հետ կապված խնդիրները։

Նախկինում Չավիին արգելել էին մուտք գործել ԱՄՆ՝ Իրան այցելության պատճառով։