«Թոթենհեմը» նոր տրանսֆերային նպատակ ունի

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը կարող է տեղափոխվել «Թոթենհեմ»։ Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը։

Աղբյուրի համաձայն՝ Եվրոպա Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։

Նախորդ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստն «Այնտրախտի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Սերբ կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։