«Միլանի» պաշտպանը վարձավճարով տեղափոխվել է «Սպեցիա»

«Միլանը» վարձակալական հիմունքներով այլ ակումբ է բաց թողել պաշտպան Մատիա Կալդարային:

Հաջորդ մրցաշրջանը 28-ամյա ֆուտբոլիստը կանցկացնի «Սպեցիայում»: Գործարքը ներառում է տրանսֆերի գնման տարբերակ:

Նախորդ մրցաշրջանում իտալացի պաշտպանը վարձավճարով հանդես էր եկել «Վենեցիայում»: