Հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կարող է հեռանալ «Բարսելոնայից», տեղեկացնում է Sport.es-ը:
31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Վալենսիան» և «Սելտան»: Սակայն անձամբ Բրեյթուեյթը, ում գլխավոր մարզիչ Չավին չի վերցրել ԱՄՆ մինչմրցաշրջանային շրջագայությանը, մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»։
Ակումբը հույսեր չի կապում դանիացու հետ և կարող է որոշել խզել պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։