«Այաքսի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: 24-ամյա ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, պայմանագիր ստորագրի ու Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանա, հայտնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։
Ըստ ԶԼՄ-ների՝ Մարտինեսի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 55 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանն Էրեդիվիզիում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
https://twitter.com/ManUtd/status/1548669013273747457