Մարկո Ռոյս. «Ամենայն բարիք եմ մաղթում Ռոբերտ Լևանդովսկուն»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը խոսել է Մյունխենի «Բավարիայից» Ռոբերտ Լևանդովսկու հեռանալու մասին։

Բունդեսլիգայի յոթակի լավագույն ռմբարկուն կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

«Սա լավ չէ Բունդեսլիգայի համար, քանի որ ֆենոմենալ հարձակվողը լքում է առաջնությունը:

Բայց դա Լևանդովսկու ընտրությունն է, քանի որ նա դա էր ուզում։ Մենք մտածում ենք միայն մեր մասին։

Ինչ վերաբերում է Ռոբերտին, ես նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- Ռոյսի խոսքերն է մեջբերում dpa-ն։