«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը կարծիք է հայտնել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին:
«Նա պայմանագիր ունի «Թոթենհեմի» հետ։ Իհարկե, Քեյնը միանշանակ լավագույն հարձակվողներից մեկն է, բայց այդ ամենը նշանակություն չունի:
Այժմ մենք պետք է թիմ կառուցենք գալիք մրցաշրջանի համար։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Կանի խոսքերն է մեջբերում գերմանական մամուլը:
Անցած մրցաշրջանում հարձակվողը «Թոթենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: