«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառը, ըստ որի՝ 40-ամյա ֆուտբոլիստը կստանա 1,5 միլիոն եվրո գումարած բոնուսներ։
Անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը «Ռոսոներիների» կազմում անցկացրել է 23 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Զլատանը բաց կթողնի գալիք մրցաշրջանի առաջին հատվածը՝ ծնկի վիրահատության պատճառով։