Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ում կիսվել է «Բարսելոնայի» հետ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի մանրամասներով։
Հուլիսի 16-ին «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց, որ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել 33-ամյա լեհին կատալոնական ակումբին վաճառելու վերաբերյալ։
Լևանդովսկին «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ըստ այդմ՝ նա տարեկան կվաստակի մոտ 9 միլիոն եվրո։
Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կստորագրեն հուլիսի 17-ին։