«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ՊՍՎ-ի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեի ծառայություններով, գրում է լրագրող Ռուդի Գալետտին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել 30-35 միլիոն եվրո։
Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 29 հանդիպում, դարձել երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։