Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն մոտ է «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն։
21-ամյա ճապոնացին պատրաստվում է միանալ «Ռեալ Սոսյեդադին» մինչև 2027 թվականը, սակայն Մադրիդի «Ռեալը» կպահպանի ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքների 50 տոկոսը: Մադրիդյան ակումբը նախատեսում է ունենալ հետգնման տարբերակ հաջորդ հինգ մրցաշրջանների ընթացքում:
Կուբոն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Մալյորկայում»: Կիսապաշտպանն իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։