Ուկրաինայի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն շատ մոտ է «Մանչեսթեր Սիթիից» «Արսենալ» տեղափոխվելուն։
Sky Sports-ի հավաստմամբ՝ «Արսենալը» նպատակ ունի հաջորդ շաբաթ ավարտին հասցնել տեղափոխությունը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, լոնդոնցիները 30 մլն ֆունտ կվճարեն տրանսֆերի համար։
2021/22 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն ակումբի կազմում մասնակցել է 15 խաղի, կատարել 4 գոլային փոխանցում։