Լուիս Սուարեսը և Սեսկ Ֆաբրեգասը մարզվել են «Բարսելոնայի» ընդհանուր խմբի հետ

Հարձակվող Լուիս Սուարեսը և կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ովքեր ազատ գործակալներ են, մարզվել են «Բարսելոնայի» ընդհանուր խմբի հետ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական ակումբը թույլ է տվել իր նախկին ֆուտբոլիստներին պահպանել մարզավիճակը և պատրաստվել նոր մրցաշրջանին, քանի դեռ նրանք չեն գտել նոր ակումբներ:

35-ամյա Սուարեսը «Բարսելոնայում» խաղացել է 2014-ից 2020 թվականներին:

35-ամյա Ֆաբրեգասը Բարսելոնայի սան է։