«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին կիսվել է մտքերով ակումբի հետ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելուց հետո։
«Ես շատ էի մտածում այն մասին, թե ինչ եմ ուզում որպես ֆուտբոլիստ առաջիկա մի քանի տարիներին, և հանգեցի այն եզրակացության, որ ուզում եմ մնալ «Բավարիայում», նորից հաղթել ամեն ինչ այստեղ և առաջին հերթին նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթը.
Դա յուրահատուկ բան է, քանի որ ես կարող եմ խաղալ այստեղ իմ ընկերների հետ ամենաբարձր մակարդակով: Ոչ մի այլ ակումբում ես դա հաստատ չէի ապրի: Ես ուզում եմ վերապրել հրաշալի պահերը այստեղ, այլ ոչ թե մեկ այլ տեղ։ Մեծ տիտղոսների ծարավը չի վերացել»,- Գնաբրիի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը։